|
ՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՄԵՂՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մեղուները վաղ գարնանը իրենց նորմալ կեանսագործունեության համար ստիպված են
ավելորդ էներգիա ծախսել: Ինչպես հայտնի է` էներգիան ստացվում է պաշարի սպառումից
: Իսկ ինչքան պաշարի սպառում ,այնքան էլ ջրի գոլորշիների գոյացում(մեղվաընտանիքը օգտագործելով
1կգ պաշար` արտազատում է 1լ ջուր), որն էլ
իր հերթին բերում է ավելորդ խոնավության,փտախտի առաջացման:Նույն պատկերն է ,երբ մեղուները
տեղափոխվում են նոր տեղանք,որի ջերմաստիճանը հին տեղանքի ջերմաստիճանից կտրուկ տարբերվում
է:Եվ դա է պատճառը,որ անհրաժեշտություն է առաջանում ստեղծել արհեստական
միկրոկլիմա: Վերջինս իրականացվում է էլեկտրական տաքացուցիչի միջոցով:Տարիների
փորձը ապացուցեց այս մեթոդի արդյունավետությունը` մեղվաընտանիքների նորմալ աճի և նորմալ
բերքատվության գործում:Հատկապես դա լավ արտահայտվում է թույլ ընտանիքներին
<<ոտքի կանգնեցնելու>> ժամանակ:
|